Ամառային թեժ զեղչեր

Անլար մինի տպիչ

29000 AMD

3 հատ առկա է

Անլար մինի տպիչը նախատեսված է տարատեսակ պիտակների տպագրության համար

3 հատ առկա է

Բնութագիր

Անլար մինի տպիչը նախատեսված է տարատեսակ պիտակների տպագրության համար (անվանում, ամսաթիվ, նշումներ, չափ, գին և այլն)։

Այս դյուրակիր տպիչը շատ փոքր է, թեթև և հեշտ կիրառելի։ Թույլ է տալիս տպել մինչև 10մ հեռավորության վրա։ Հզոր մարտկոցի շնորհիվ ապահովում է երկարաժամկետ օգտագործում։

Տպիչն աշխատում է ջերմային տեխնոլոգիայով` առանց թանաքի և տպող ժապավենների: Կարող եք տպել ցանկացած լեզվով՝ ընտրելով տառատեսակն ու չափը։

Պիտակները շատ դիմացկուն են, ջրակայուն և ինքնակպչուն շերտի շնորհիվ ամուր ֆիքսվում են հարթ մակերեսների վրա։

Դուք հեշտությամբ կարող եք ստեղծել Ձեր պիտակը՝ ներբենելով Niimbot D11 անվճար հավելվածը App Store-ից կամ Play Store-ից՝ համապատասխանաբար iOS և Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների համար։



Չափսերը՝ 13 x 7.8 x 2.9 սմ
Քաշը: 208 գ
Գույնը՝ սպիտակ
Մարտկոցի հզորությունը՝ 1200mAh
Պիտակի թղթի տեսակը՝ ջերմային թուղթ
Պիտակի թղթի չափսը՝ 15 x 30 մմ
Պիտակի թղթի գույնը՝ սպիտակ

Տուփի պարունակությունը՝
1 x USB լիցքավորման մալուխ
1 x ինքնակպչուն պիտակի թղթի հավաքածու ( 210 հատ)
1 x ուղեցույց

Կարծիքներ

There are no reviews yet.

Be the first to review “Անլար մինի տպիչ”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Related products

Go to Top