Դեմքի մաքրման վակուումային սարք

15,900 AMD

Ներառյալ ԱԱՀ

Դեմքի մաքրման այս վակուումային սարքն իդեալական է տնային պայմաններում մաշկի մաքրման համար։ Առանց գեղեցկության սրահ այցելելու և ավելորդ ծախսերի՝... Կարդալ Ավելին

Առկա չէ

american expressmaestromasterpaypalvisa
Առկայություն : Պահեստում առկա էՊահեստում առկա էԱռկա չէ
Պատվիրի՛ր մոտակա , -ին ստանալու համար։ ժամրոպեում

Դեմքի մաքրման այս վակուումային սարքն իդեալական է տնային պայմաններում մաշկի մաքրման համար։ Առանց գեղեցկության սրահ այցելելու և ավելորդ ծախսերի՝ Դուք հեշտությամբ կարող եք խնամել Ձեր մաշկը՝ հեռացնելով սև կետերը, կորյակները, մաքրելով ծակոտիները ավելորդ ճարպից, ինչպես նաև շերտազատելով մաշկի մահացած բջիջները՝ արդյունքում հաղորդելով մաշկին թարմություն, առողջ փայլ և էլաստիկություն։

Առաջին իսկ օգտագործման արդյունքում Ձեր մաշկը լիովին կմաքրվի, իսկ սարքի երկարատև օգտագործումը կբարելավի մաշկի որակն ու դեմքին կհաղորդի թարմ ու խնամված տեսք։

Սարքն օժտված է հատուկ կապույտ լույսով և լուսային թերապիայի շնորհիվ օգնում է պայքարել կորյակների և ակնեի դեմ, ինչպես նաև հանդիսանում է դրանց առաջացմանը խոչընդոտող պրոֆիլակտիկ միջոց։ Կապույտ լույսի ալիքի երկարությունը 400-540 նմ է և ալիքային սպեկտրում այն գտնվում է ուլտրամանուշակագույն ալիքի կողքին, ինչի շնորհիվ օժտված է հակաբակտերիալ հատկություններով, սակյան չի ենթարկում մաշկն ավելորդ ռիսկի։ Լուսային ալիքները ցուցաբերում են արտահայտված  հակաբակտերիալ ազդեցություն՝ կանխելով կորյակային հիվանդության սրացումը, ինչպես նաև նպաստում են ծակոտիների նեղացմանը, կոլագենի և էլաստինի առաջացմանը։

Սարքն օժտված է լեդ էկրանով, որի վրա պատկերված են կիրառման 3 ռեժիմները և մարտկոցի լիցքավորման մակարդակը։

Դեմքի մաքրման վակուումային սարքն ունի 4 գլխիկ, որից յուրաքանչյուրը նախատեսված է դեմքի տարբեր հատվածների համար։

Վակուումային սարքով դեմքի մաքրումը բոլորովին անցավ է և կարող է լիովին փոխարինել մաշկի համար առավել վնասվածքային հանդիսացող մեխանիկական մաքրմանը։ Նախատեսված է մաշկի տարբեր տեսակների համար՝ համակցված, յուղոտ, չոր և զգայուն։

Նյութը՝ ABS պլաստիկ
Չափսերը՝ 16 х 3.7 սմ
Քաշը: 200 գ
Գույնը՝ սպիտակ
Մարտկոցի հզորությունը՝ 600mAh
Տուփի պարունակությունը՝  
1 x USB լիցքավորման մալուխ
1 x դեմքի մաքրման վակուումային սարք
1 x մեծ կլոր գլխիկ
1 x փոքր կլոր գլխիկ
1 x օվալաձև գլխիկ
1 x պիլլինգի գլխիկ
1 x մեկուսիչ բարձիկների փաթեթ
1 x ուղեցույց

Վճարում

Պատվերի համար վճարումը հնարավոր է կատարել ինչպես առցանց (անկանխիկ), այնպես էլ առձեռն (կանխիկ) եղանակով։

Պատվերի առցանց վճարումը կատարվում է բացառապես բանկային քարտով: Գնորդը կատարում է իր պատվերի առցանց վճարումը՝ մուտքագրելով  իր բանկային տվյալները (քարտի համար, քարտապանի անուն ազգանուն, CVV կոդ  և վավերականության ժամկետ) և վերջնական հաստատում:

Պատվերի առձեռն վճարումը կատարվում է տեղում՝ ապրանքը գնորդին հանձնելիս։

Առաքում

Երևան քաղաքում գործում է առաքման 2 տարբերակ.

1. Անվճար առաքում՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում (առաքչի միջոցով),

2. Վճարովի առաքում՝ 900 դրամ՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում (առաքչի միջոցով):

Երևան քաղաքից դուրս առաքումը կատարվում է «Հայփոստ» ՓԲԸ կազմակերպության միջոցով՝ 2-ից 4 աշխատանքային օրվա ընթացքում։

«Հայփոստ» ՓԲԸ կայքի համապատասխան բաժնում հնարավորություն է տրվում հետևել Ձեր պատվերի առաքման ընթացիկ
կարգավիճակին՝ տրամադրված բեռնային համարով։ Առաքանին ստանում եք Ձեր տարածքային փոստային բաժանմունքից։
«Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով առաքման ծառայության արժեքն է 1000 դրամ։

Կիրակի,Երկուշաբթի,Երեքշաբթի,Չորեքշաբթի,Հինգշաբթի,Ուրբաթ,Շաբաթ
Հունվար,Փետրվար,Մարտ,Ապրիլ,Մայիս,Հունիս,Հուլիս,Օգոստոս,Սեպտեմբեր,Հոկտեմբեր,Նոյեմբեր,Դեկտեմբեր
Բավական քանակությամբ ապրանքներ առկա չեն, առկա են միան [max] հատ
Ավելացնել ցանկալիների ցուցակումԴիտել ցանկալիների ցուցակըՀեռացնել ցանկալիների ցուցակը
Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Վերադառնալ

Ավելացնել նշում Փոփոխել նշումը
Առաքման ակնկալվող ժամկետը
Ավելացնել զեղչի կտրոն

Առաքման ակնկալվող ժամկետը

Ավելացնել զեղչի կտրոն

Զեղչը կկիրառվի վճարման էջում

Դեմքի մաքրման վակուումային սարք

15,900 AMD